AM | RU
USD
EUR
RUB

Հայերեն Վիքիպեդիան հատել է 100.000 հոդվածի շեմը

 
 

Հայերեն Վիքիպեդիան Հարավային Կովկասի երկրների լեզուներից առաջինը երեկ' դեկտեմբերի 2-ին, համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը՝ հատելով 100.000 հոդվածի շեմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ից, հոբելյանական հոդվածը Երևանի «Ղարաբաղցի կինը» քանդակի մասին է: Էջն ստեղծել է 23artashes մասնակիցը։

2013 թվականի կարևոր իրադարձությունն է նաև Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադրումը, որը նպատակ ունի աջակցել հայերեն ազատ բովանդակության ստեղծմանը: Այս նպատակով կազմակերպվող միջոցառումներից է հայ-էստոնական համագործակցության երկշաբաթյակը, որին մասնակցում են խմբագիրներ երկու երկրներից, և որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։

Վիքիմեդիա Հայաստանը նաև յուրաքանչյուր շաբաթ օր իր գրասենյակում (Այգեստան 1/30) անց է կացնում բաց դասընթաց (վորքշոփ)' բոլոր խմբագրել ցանկացողների համար։ Կազմակերպության կոչն է գիտելիքն արժևորող անհատներին՝ միասին համալրել և հարստացնել Հայերեն Վիքիպեդիան։

Հայերեն Վիքիպեդիան սկսել է համալրվել 2005 թվականից: 2010 թվականին այն ուներ ընդամենը 10.000 հոդված։ Այս ցուցանիշը երեք տարվա ընթացքում տասնապատկվել է՝ շնորհիվ խմբագիրների և նրանց ակտիվության աճի։ Վիքիպեդիա նախագիծը զարգանում է իր ընթերցողների ներդրումների շնորհիվ․ այս ազատ հանրագիտարանը կարող է խմբագրել աշխարհում յուրաքանչյուր ոք:

Լրահոս
ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan