ՀՀ Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

17.Dec.2013 - 12:36

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' դեկտեմբերի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփո խություններ և լրացումներ կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Times.am-ի խմբագրությունը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ է
Վիրավորանքներ պարունակող յուրաքանչյուր մեկնաբանություն անմիջապես ՀԵՌԱՑՎԵԼՈՒ է:
Last news
23.Apr.2014
22.Apr.2014
17.Apr.2014
16.Apr.2014
Times.am on Facebook