Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ ծննդի և Հայտնության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Ջավախք Մեդիան», հայտարարության տեքստը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում’ վարչապետի պաշտոնական էջում:

«Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ ծնունդը և Հայտնությունը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին այս լուսավոր տոնի առթիվ: Վրացիները և հայերը միասին անցել են բազմաթիվ փորձությունների և հաղթանակների միջով, և մեր բազմադարյա եղբայրությունն ու բարեկամությունը անխախտ են: Համոզված եմ’մենք դեռևս կաշխատենք միասին հանուն մեր եկրի բարեկեցության», – ասվում է Ղարիբաշվիլիի ուղերձում:

Վրաստանի վարչապետը հայ հայրենակիցներին մաղթել է ընտանեկան երջանկություն, խաղաղություն, բարօրություն և մեծ հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում