Լևոն Արոնյանը կմասնակցի «Տատա Սթիլ» մրցաշարին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2014 թվականը կսկսի Վեյկ ան Զեեի մրցաշարով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լեւոն Արոնյանը հունվարի 11-26-ը Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում կմասնակցի «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լայներ Դոմինգեսը, Անիշ Գիրին, Վեսլեյ Սոն, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապորտը եւ Լյուկ Վան Վելին: Գործող չեմպիոն Կարսլենը մասնակիցների ցուցակում չէ:

Հայաստանի լավագույն շախմատիստը 2012 թվականին եղել է «Տատա Սթիլ» մրցաշարի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում