Յուրա Մովսիսյանը կարող է խաղալ յուրաքանչյոր բարձրակարգ ակումբում.Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ իր գործընկեր’ հավաքականի անդամ, «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կարող է խաղալ յուրաքանչյոր ակումբում:«Իմ կարծիքով’ յուրաքանչյուր բարձրակարգ ֆուտբոլիստը կարող է խաղալ յուրաքանչյուր ակումբում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Sovsport կայքը:

Կիսապաշտպանն անդրադարձել է նաև «մեղուներ»-ին’ մասնավորապես նշելով. ««Բորուսիա»-ում ես մոտ եմ թիմակիցներիս հետ, պատահում է այնպես, որ խաղից հետո միասին գնում ենք ընթրելու»:

Մի շարք ԶԼՄ-ներում, այդ թվում գերմանական, լուրեր են շրջանառվում, որ գերմանական «Վոլֆսբուրգ»-ը ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանի համար պատրաստ է վճարել 7,5 միլիոն եվրո:

Յուրա Մովսիյանը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան»-ից 2012 թվականին: Մինչ այդ հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել դանիական և ամերիկյան ակումբներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում