Վարդան Մինասյանը «Ռուբին»-ը գլխավորելու բանակցություններ չի ունեցել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին մարզիկ Վարդան Մինասյանը «Ռուբին»-ը գլխավորելու բանակցություններ չի տարել:

«Ես լսել եմ «Ռուբին»-ի հետաքրքրության մասին, բայց կազանյան ակումբից ոչ մեկ ինձ հետ կապ չի հաստատել: Ես այդ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել: Կարիերաս շարունակելու երկու- երեք տարբերակ ունեմ, բայց ոչ մի հստակություն առայժմ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Մինասյանի խոսքերը մեջբերում է Sport-express կայքը:

Ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան հավաքականի մարզչի պաշտոնը լքեց 2013 թվականի հոկտեմբերին: ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Մինասյանի ծառայություններով հետաքրքրված է Կազանի «Ռուբին»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում