Ազնավուրը, Անրի Լևին, Քրիստիան Տոբիրան ներկա կլինեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ֆրանսահայերի բարեգործական ճաշին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը Փարիզում հունվարի 29-ին կանցկացնի ամենամյա բարեգործական ճաշ, որին ներկա կլինեն Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆրանսահայ հայտնի գործիչներ: Nouvelles d’Armenie-ի տեղեկացմամբ, հյուրերի թվում են աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող եւ հասարակական գործիչ Բերնար-Անրի Լեւին, Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան և այլք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում