Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը «Տատա Սթիլ»-ում հնդիկ շախմատիստն է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարում կլինի Հնդկաստանի ներկայացուցիչը: Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող «Տատա Սթիլ» մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է: Արոնյանը կմրցի սև խաղաքարերով:Մրցաշարը կմեկնարկի հունվարի 11-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Արոնյանի մրցակիցներն են նաև Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լայներ Դոմինգեսը, Անիշ Գիրին, Վեսլեյ Սոն, Արկադի Նայդիչը, Ռիչարդ Ռապորտը եւ Լյուկ Վան Վելին: Գործող չեմպիոն Կարսլենը մասնակիցների ցուցակում չէ:

Հայաստանի լավագույն շախմատիստ Արոնյանը 2012 թվականին եղել է «Տատա Սթիլ» մրցաշարի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում