Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ Վեյկ ան Զեեի մրցաշարի երկրորդ տուրում պարտոթյան մատնեց Ֆաբիանո Կարուանային:«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ «Տատա Սթիլ» մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղարերով մրցում էր իսպանացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Ավելի քան 5 ժամ տևած պարտիայից հետո 58-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել:

Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Կարյակինը, Սոն, Նակամուրան և Գիրին:

Մրցաշարի երրորդ տուրում հայազգի շախմատիստը կմրցի Ռափորտի հետ: Մյուս զույգերը կկազմեն’ Վան Վելի-Գիրի, Հարիկիրշնա-Դոմինգես, Կարուանա-Կարյակին, Նակամուրա-Գելֆանդ, Նաիդիշ-Սո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում