Կրիշտիանու Ռոնալդուն տիրացավ «Ոսկե գնդակ»-ին

Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը և լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն: Մինչ կշնորհվեր տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը, ներկայացվեց տարվա խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկված էին’ դարպասապահ’ Մանուել Նոյերը, պաշտպանները՝ Ֆիլիպ Լամ, Սերխիո Ռամոս, Տիագո Սիլվա, Դանի Ալվեշ, կիսապաշտպաններ’ Խավի Էռնանդես, Անդրես Ինյեստա, Ֆրանկ Ռիբերի, հար ձակվողներ’ Կրիշտիանու Ռոնալդու, Զլատան Իբրահիմովիչ, Լիոնել Մեսսի:ՖԻՖԱ-ի նախագահի կողմից տրվող հատուկ մրցանակին արժանացավ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ժակ Ռոգգեն: Լավագույն մարզիչ ճանաչվեց Մյունխենի նախկին մարզիչ Յուպ Հայնկեսը: Իսկ կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ դարձավ Գերմանիայի կանանց ազգային թիմի գլխավոր մարզիչ Սիլիվիա Նայդը: «Արդար խաղի» համար մրցանակի արժանացավ Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Պուշկաշի անվան մրցանակին, որը տրվում է լավագույն գոլի հեղինակին, արժանացավ Զլատան Իբրահիմովիչը: Վերջինս հրաշալի գոլի հեղինակ էր դարձել Անգլիայի հետ ընկերական խաղի ժամանակ:

ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին’ «Ոսկե գնդակ»-ի տեսքով, հանձնվեց ֆուտբոլի «արքա» Պելեին: Երբ Պելեն ստանում էր արժանի պարգևը, հանդիսականները հոտնկայս ծափահարեցին Պելեին, որից լեգենդար ֆուտբոլիստը հուզվեց:

Մրցանակաբաշխության եզրափակիչ մասում տարվա լավագույն ֆուտբոլիստուհի հռչակվեց Նադին Անգերերը, իսկ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն 4 տարվա դադարից հետո կրկին լավագույնն էր աշխարհում, և իր շնորհակալական խոսքի ժամանակ Ռոնալդուն արտասվում էր:

Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամն է արժանանում «Ոսկե գնդակ»-ին: Պորտուգալացին սկսել է իր կարիերան «Անդորինյայում», հետո տեղափոխվել է Նասիանոլ ֆուտբոլային ակումբ։ 1997-ին նա տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»։ Ռոնալդուի տաղանդը գրավել է Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայմանագիր է ստորագրել է 18-ամյա ֆուտբոլիստի հետ։ 2008-ին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պ? ?տմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2009-ին Ռոնալդուն տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ Նրա տրանսֆերը արժեցավ £80 միլիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում