Հենրիխ Մխիթարյանը չպետք է փոխարինի Մարիո Գյոտցեին. Մարկո Ռոյս

Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի կարծիք է հայտնել, Մխիթարյանը կարողացել է մեծ օգուտ բերել թիմին:«Ոչ մեկի չի ասել, թե Հենրիխ Մխիթարյանը պետք է փոխարինի Մարիո Գյոտցեին: Նա արդեն ցույց է տվել, որ կարող է օգնել ակումբին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Ռոյսի խոսքերը մեջբերում է Goal.com կայքը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»-ից’ գերմանական ակումբի համար ռեկորդային 27,5 միլիոն եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում