Արոնյանը շարունակում է գլխավորել «Թաթա Սթիլ»-ի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարի աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հինգերորդ տուրում սևերով հաղթելով Գերմանիան ներկայացնող Արկադի Նայջիչին, հայ գրոսմայստերը վաստակեց չորս միավոր, և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նայջիչն անձնատոււր եղավ պարտիայի 57-րդ քայլին:

Արոնյանը նախորդ երկու պարտիաներից երկուսում նա ոչ-ոքի է խաղացել, երկուսում’ հաղթել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում