Հաղթանակի հասա մրցակցի սխալների շնորհիվ. Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով’ «Տատա Սթիլ»-ի հերթական տուրում իր տարած հաղթանակի հիմքում հիմնականում մրցակցի սխալներն էին:«Այս պարտիայում կարևորը տեխնիկան չէր: Հաղթանակի հասա ոչ թե իմ հրաշալի խաղի շնորհիվ, այլ մրցակցի սխալների: Միայն հաջող օգտագործեցի իմ դիրքը: Առավելության հասա նաև ավելի մեծ ճնշում գործադրելու շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է Արոնյանը:

Հինգ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հայ շախմատիստն է: Արոնյանն ունի 4 միավոր, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Գիրին և Սոն’ 3,5-ական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում