Լևոն Արոնյանը բավականին բարդ է համարել Անիշ Գիրի հետ պարտիան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Անիշ Գիրի հետ պարտիան բարդ է համարել:«Պարտիան բավական բարդ էր: Եկավ մի հատված, որտեղ դիրքս այդքան էլ հաջող չէր, սակայն ամեն ինչ հսկողության տակ էր: Եթե սխալներ թույլ տայի, ապա կպարտվեի»,- «Տատա Սթիլ» մրցաշարի պաշտոնական կայքին ասել է Արոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Արոնյանն այժմ ունի 6 միավոր և մրցաշարի առաջատարն է: Երկրորդ տեղում երկու շախմատիստներ են’ Գիրին և Լենիեր Դոմինգեսը: Նրանք ունեն 5-ական միավոր: «Տատա Սթիլ» մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Հունվարի 22-ին մրցաշարի մասնակիցների համար հանգստի օր է, իսկ 9-րդ տուրում Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում