Յուրա Մովսիսյանը ընդհանուր խմբի հետ կմարզվի հավաքի վերջում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդհանուր խմբին կմիանա ուսումնամարզական հավաքի վերջին:«Յուրա Մովսիսյանի և Սերդարա Տասկի վերականգնման գործընթացը ընթանում է սպասվածի պես: Նրանց հարկավոր է անհատական ծրագիր: Դրա հետ մեկտեղ հույսեր ունեն, որր նա ընդհանուր խմբին կմիանա արդեն հավաքի վերջնամասում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Սպարտակ»-ի բժիշկ Միխայիլ Վարթապետովի խոսքերը մեջբերում է Sport-express կայքը:

Հունվարի 24-ին «սպարտակ»-ը մեկնել է ԱՄԷ, որտեղ կանցկացնի տարվա առաջին ուսումնամարզական հավաքը։ Մովսիսյանը Բոկետտիի, Ռոմուլոյի և Բռիզգալովի հետ, ովքեր ևս նոր են վերականգնվել վնասվածքից, Իսպանիայում առանձին մարզումներ էին անցկացնում ֆիզիկական պատրաստականության մարզիչների հետ և հունվարի 24-ին միացել են «Սպարտակ»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում