AM | RU
USD
EUR
RUB

Կուլտուրայի սեքսուալիզացիա է համատարած...

 
 
 

Կուլտուրայի սեքսուալիզացիա է համատարած։ Արդեն վաղուց էլ չես լսի՝ եղեք գեղեցիկ, դրա փոխարեն՝ ամեն քայլափոխի կլսենք՝ եղեք սեքսուալ. անհետանում է իրական կանացի գեղեցկությունը՝ դա փոխարինվում է՝ գռեհիկ սեքսուալությամբ՝ մարմնի մատուցմամբ, կնոջ մատուցմամբ, ոչ թե որպես կին, կողակից, այլ որպես մարմին (Շատերն անգամ ՏիԿին բառի իմաստն են մոռացել՝ դարերի ու հազարամյակների փոշու մեջ)։ Պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա կոչվածի ջանքերով, մոդա կոչվածի ջանքերով (որոնց հիմքերն Հայաստանում, ի դեպ, ոչ հայկական ծագումով մարդիկ դրեցին՝ իմացողը կիմանա, շատ չբացեմ փակագծերը), աշխարհում և մասնավորապես Հայաստանում՝ ներդրվեց ջահել երեխեքի ամենախեղված «պոզաներով» ու «վըզըվայուշչի» հայածքներով նկարների շքերթին։ Էդ ամենի ֆոնին մեծ փրկություն էր՝ Photo Atelier Marashlyan Retro և Տերյան մշակութային կենտրոնի ջանքերով ստեղված տարազների պրոյեկտը։ Ինչի համար հատուկ շնորհակալություն Vartan Marashlyanին, Emma Marashlyanին և բոլոր աջակիցներին։

Մի նմանատիպ պրոյեկտ էլ, բայց մի քիչ այլ ուղղվածությամբ՝ Nare Jan Mkrtchyanի հետ էինք մտածել (ոմանք կհիշեն՝ իմ էջում գրել էի, որ հայկական դիմագծերով աղջիկներ են պետք), բայց դե ականջի հետև ա գցում Նարեն, ոնց-որ մի ուրիշ խոստում ականջի հետև գցեց։ Ինչևէ։

Ժամանակն է, որ սթափվենք, գեղեցիկը նորից որպես գեղեցիկ պրոպագանդենք և շատ ճիշտ ու տեղին մատուցենք՝ որպեսզի դրանով լցվի եղած բացը ու էդ էժանագին սեքսուալիզացիան արժեզրկվի։ Էդ առումով շատ լավ պրոյեկտ է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armeniaյան՝ «Հայադարան» հաղորդաշարը, ինչի համար շնորհակալություն՝ Karen Babajanyanին և թիմակից ընկերներին։ Կարճ ասած. հսկայական աշխատանք կա էս դաշտում... ու հատկապես աճող սերնդի հետ, որի ուղեղն հիմա լցրել են ազատության քամիներով, մինչդեռ իրական ազատությունը հեռու է պահվում նրանցից, իսկ իրական ազատությունը՝ հայկական երգ ու պարն է, հայկական օրորոցայիններն են, որ դադարել են հնչել հայ մայրիկների շուրթերից, հայկական հեքիաթներ են ու դրանց մեջ մատուցվող ճիշտն ու սխալը, խելոքն ու անխելքը, չարն ու բարին, և որտեղ միշտ վերջում հաղթում է բարին։ Ուրեմն մենք էլ մեր կյանքը վեր ածենք հեքիաթի՝ Հայկական հեքիաթի... և թող միշտ հաղթի բարին։

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին ԱԺ Նախագահը մեկնեց ձերբակալված պատգամավորների հետ հանդիպման ու նրանց բանակցությունների կոչ անելու Կարեն Կարապետյանը վստահ է, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. News.am-ին պարզաբանել է խոսնակը Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Սահմանին նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնական Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Ադրբեջանը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու գործոն Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանովը երկխոսության կոչ է անում ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Հավաքի վայրից հիվանդանոց տեղափոխվածներից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan