Լիբանանը Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված դրոշմանիշ կթողարկի

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված դրոշմանիշ կթողարկվի Լիբանանում: Այս մասին հունվարի 28-ին հայտարարել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլա Սեհնաուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով լիբանանյան The Daily Star թերթը, դրոշմանիշի վրա պատկերված է Բիքվայա քաղաքում տեղադրված հայ նահատակներին նվիրված արձանը: Այն շրջանառության մեջ կդրվի մեկ ամսվա ընթացքում:Լիբանանում է գտնվում շուրջ 200 հազարանոց հայկական մեծ համայնքը, որի անդամները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի կոտորածների պատճառով Օսմանյան կայսրությունից գաղթած և հարկադիր տեղահանված հայերի ժառանգներն են:

Մինչ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, 2013 թվականի ապրիլին ավելի քան 10 հազար հայեր համախմբվել էին Բեյրութի կենտրոնում’ ոգեկոչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության 98 – րդ տարելիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում