Սերգեյ Մովսիսյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբլարթարի խոշոր մրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարի խոշոր մրցաշարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Մովսիսյանն առաջին տուրում ուժերն էր չափում նորվեգացի Գանդրուգ Վեգար Կոյի հետ: Հայազգի շախմատիստը սև խաղաքարերով առավելության է հասել մրցակցի նկատմամբ:

Բրազիլահայ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ևս մասնակցում է այս մրցաշարին: Վերջինս, սակայն, անհաջող է մեկնարկել և առաջին իսկ տուրում զիջել Նորվեգիան ներկայացնող Սեբաստիան Միխայլովին: Բրազիլիայի դրոշի տակ հանդես եկող Արմեն Բրուտյանն առաջին իսկ պարտիայում պարտվել է հնդիկ Հարիկրիշինային:

Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28-ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում