Սերգեյ Մովսիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Ջիբրալթարի մրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է հրաշալի ելույթ ունենալ Ջիբրալթարի մրցաշարում:Մովսիսյանը երրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Ստեֆան Գորդոնին: Սա հայազգի շախմատիստի երրրորդ անընդմեջ հաղթանակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ բրազիլահայեր Արմեն Բրուտյանը երրորդ տուրում հաղթեց Թոմաս Նլանդին, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը’ Մարտին Նիլսենին:

Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28-ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում