Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Ջիբրալթայի 4-րդ տուրում

Շախմատի Հայաստանի ազգային թիմի անդամ Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի մրցաշարի 4-րդ տուրը ավարտեց հաղթանակով: Մովսիսյանը հերթական տուրում խաղում էր սպիտակներով: Հայազգի շախմատիստի մրցակիցն այս անգամ Նատալիա Պոգոնինան է: Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը պարտվեց Լելա Ջավախաշվիլին, իսկ Արմեն Բրուտյանը առավելության հասավ Բրենդ Սկուտայի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Մովս իսյանն իր ակտիվում ունի 5,5 միավոր: Առաջատար Վասիլի Իվանչուկն ունի 7 միավոր:Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28-ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում