Հենրիխ Մխիթարյանն ուրախ է դուբլի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմուդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է «Վերդեր»-ի դեմ խաղում իր խփած երկու գոլերի համար: «Ես շատ ուրախ եմ, որ դարձա դուբլի հեղինակ: Շնորհակալ եմ խաղընկերներին, լավ աշխատանքի համար: Այս գոլերը վստահաբար կօգնեն ինձ: Վ

երջին շրջանում ինձ վրա մեծ ճնշում կար: Սակայն ես հավատում էի իմ ուժերին: Ինձ օգնեց նաև մարզչի հետ աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Մխիթարյանի խոսքրեը մեջբերում է Bild կայքը:Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բորուսիա»-ն 1-5 հաշվով հաղթեց «Վերդեր»-ին: Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում