Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է WhoScored.com կայքի կազմած’ Եվրոպայի ֆուտբոլային նախորդ շաբաթվա խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդանշական հավաքականը կազմվել է՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների գրանցած վիճակագրական տվյալները: Հենրիխ Մխիթարյանը 10 բալանոց համակարգով հավաքել է 9.7 միավոր:

Շաբաթվա խորհրդանշական հավաքականում հայտնվել են նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը և այլք:

Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում Բրեմենի «Վերդեր»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ: Դորտմունդի «Բորուսիա»-ն այդ խաղում հաղթանակ տարավ 5:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում