Գաբրիել Սարգսյանը հաղթել է նաև Բրոնշտեյնի հուշամրցաշարի երկրորդ տուրում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբիրել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը շարունակում են հաջող ելույթ ունենալ Բրոնշտեյնի հուշամրցաշարում: Մրցաշարի երկրորդ տուրում Գաբրիել Սարգսյանն ուժերը չափեց Վադիմ Մալախատկոյի հետ և ոչ մի հնարավորություն չտվեց նրան: Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսեց Դանիիլ Լինչևսկու հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից միայն Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց մրցակցին: Հովիկ Հայրապետյանը, Արտաշես Մինասյանը, Ռոբերտ Աղասրյանը և Կարեն Հովհաննիսյանը միավորը կիսեցին մրցակիցների հետ: Սարգսյանը և ևս 11 շախմատիստներ իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր: Հայ շախմատիստները փետրվարի 11-19-ը մասնակցում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Բրոնշտեյնի հուշամրցաշարին: Մրցաշարին մասնակցում է 139 շախմատիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում