Հասմիկ Պողոսյանը հրաժե՞շտ է տալիս նախարարի պաշտոնին

Times.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին: Վերջինս երեկ երեկոյան դարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Ըստ մեր աղբյուրների, Օպերայի գործող տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը տարիքի պատճառով այլևս չի կարող ղեկավարել մշակութային օջախը:

Նշենք, որ Հասմիկ Պողոսյանը հանդիսանում էր նաև թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ: Ըստ Օպերայի դերասանների շրջանում շրջանառվող լուրերի, մշակույթի նախարարը շուտով վայր կդնի նախարարական պորտֆելը և կհաստատվի թատրոնի տնօրենի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում