Յուրգեն Կլոպը չի պատրաստվում խղճալ «Համբուրգ»-ին

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում խղճալ «Համբուրգ»-ին: «Մենք չենք պատրաստվում թուլացնել պաշտպանությունը, և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Չենք պատրաստվում խղճալ «Համբուրգ»-ին: Մենք գիտենք, թե մրցակիցը ինչ կարող անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Բունդեսլիգայի շրջանակներում «Բորուսիա»-ն կխաղա «Համբուրգ»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին: Այժմ «մեղուները» մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում են: Յուրգեն Կլոպի սաները իրենց ակտիվում ունեն 42 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում