Աշխարհի կարևորագույն սպորտային իրադարձությունն ավարտվեց
Նմանատիպ
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ Սոչիի Օլիմպիադայի փակման շքեղ արարողությունը: Կարելի է ասել՝ Ռուսաստանի ակնկալիքները ձմեռային օլիմպիական խաղերից արդարացվեցին: Սոչիի Օլիմպիական խաղերը աշխարհին ներկայացան իր ողջ ճոխությամբ ու հագեցած շոու ծրագրերով, որոնց համար տևական ժամանակ հսկայական միջոցներ և ռեսուրսներ էին ներդրվել:
Որպես կանոն օլիմպիական խաղերը համարվում են ամենաքաղաքականացված միջազգային իրադարձություններից մեկը, թեև, փորձում է ներկայանալ հակառակը: Միայն հետևելով պաշտոնական արաողության կազմակերպման մանրունքներին, մեծ ու փոքր երկրների բարձրաստիճան պաշտոնյանների հյուրակալությանը, ընդհուպ մինչև շոու ծրագրերի բովանդակությանը՝ կարելի հստակ քաղաքական ուղղերձները նկատել դրանցում:
Ռուսները Օլիմպիական խաղերում լուրջ ձեռքբերումները ունեցան նաև ձեռքբերված մեդալների քանակով՝ վաստակելով 13 ոսկե, 11 արծաթե և 9 բրոնզե մեդալ: «Լիլեհամեր-1994»-ից հետո Ռուսաստանի թիմն առաջին անգամ հաղթեց մեդալների ընդհանուր հաշվարկով (33):
Նշենք,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչիի Օլիմպիադայի փակմանը մասնակցելու էր մեկնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք,որ Հայաստանն օլիմպիադային ներկայացված էր 4 մարզիկներով՝ դահուկորդներ Կատյա Գալստյան,Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյան: Թեև հայ մարզիկները լուրջ հորիզոնականեր չզբաղեցրեից, այնուամենայնիվ վերջիններիս հաջողվեց պատվով ներկացնել Հայաստանը Սոչիի ձմեռային օլիմպիադայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում