Լևոն Արոնյանը բարելավել է ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Արոնյանը կրկին երկրորդ տեղում է:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստն իր միավորների քանակը հասցրել է 2830-ի: Առաջին տեղում կրկին Մագնուս Կարլսենն է: Նա իր ակտիվում ունի 2881 միավոր: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Լագրավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Շախմատային թիմային օլիմպիադայի եռակի չեմպիոնը մարտին կմասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում