Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին’ Կրասնոդարում հավաքականին ջերմ դիմավորելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում երեևում է, թե ինչպես են Կրասնոդարում հայ երկրպագուները դիմավորել հավաքականի անդամներին: Մխիթարյանը կա? ?արել է հետևյալ գրառումը. «Շնորհակալություն մեր ճանապարհորդող երկրպագուներին»:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով ժամանել է Կրասնոդար: Ֆուտբոլիսներին օդանավականում դիմավորել են հատուկ Ռուսաստան-Հայաստանի խաղի համար Կրասնոդար ժամանած հայ երկրպագուները: Կրասնոդարի միջազգային օդանավակայանում ներկա են եղել նաև կրասնոդարաբնակ հայեր: Հահավաքականի հետ այս խաղին է ժամանել նաև նորանշանակ մարզիչ Բեռնար Շալանդը, ինչպես նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ:

Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում, մարտի 5-ի ժամը 18:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Խաղի անցկացման համաձայնությունն ավելի վաղ ձեռք էր բերվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում