2015 թվականին Հայաստանը կընդունի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

2015 թվականին Երեւանում կանցկացվի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Նա նշեց, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան բարձրագույն միջազգային մրցումների անցկացման հարուստ փորձ Է կուտակել, ինչի վկայությունն Է նաեւ Երեւանի «Էլիտ-պլազա» բիզնես-կենտրոնում ընթացող Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը, որը նվիրված Է հանրաճանաչ հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում