Իտալացի շախմատիստ Մարկո Կոդենոտիի կարծիքով, երևանյան մրցաշարը շատ լավ Է կազմակերպված

Երեւանում ընթացող Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության մրցաշարի մասնակից, իտալացի միջազգային վարպետ Մարկո Կոդենոտին գոհ Է մրցաշարի ընթացքից:

Ինչպես «Արմենպրես»- ին ասաց իտալացի շախմատիստը, այսպիսի ուժեղ մրցաշարին մասնակցելով’ ինքը լավ փորձ ձեռք կբերի, մասնավորապես, հետագայում «Տորինո» ակումբի կազմում խաղալով Իտալիայի շախմատի անհատական եւ ակումբային առաջնություններում, ինչպես նաեւ միջազգային մրցումներում:

Կոդենոտին նշել Է, որ մրցաշարը բարձր մակարդակ ունի, եւ ինքն իր առջեւ չի կարող շատ լուրջ խնդիրներ դնել եւ ձգտում Է խաղալ հնարավորինսարդյունավետ:

Իտալացի շախմատիստն ասաց, որ երեւանյան մրցաշարը շատ լավ Է կազմակերպված, հյուրանոցի գները ցածր են եւ ընդհանրապես ինքը Երեւանում շատ լավ Է զգում ինչպես մարզական առումով, այնպես Էլ ընդհանրապես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում