Երեւանյան մրցաշարը լավ դպրոց է ռուս շախմատիստի համար

Ռուսաստանցի շախմատիստ Անդրեյ Ստուկոպինը բարձր Է գնահատում Երեւանում ընթացող Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը’ նշելով, որ մասնակցելով այս մրցաշարին, ինքը լավ փորձ Է ձեռք բերում:

Ինչպես Ստուկոպինն ասաց «Արմենպրես»-ին, երեւանյան մրցաշարը շատ լավ Է կազմակերպված եւ չափազանց ուժեղ կազմ ունի: Իրատես լինելով’ ինքը չի կարող իր առջեւ լուրջ խնդիրներ դնել, բայց ժամանակի ընթացքում դա պետք Է հնարավոր դառնա, իսկ առայժմ նա հաճույքով խաղում Է Երեւանում, փորձում Է իր ուժերը եւ ցանկանում Է բարձրացնել իր անհատական վարկանիշը:

Ստուկոպինի խոսքով, Երեւանում խաղացված գրեթե բոլոր պարտիաները հետաքրքիր են, քանզի մրցաշարի մասնակիցները տրամադրված են լուրջ պայքարի:

Ռուս շախմատիստը նշեց նաեւ, որ իր համար եվրոպական առաջին առաջնությանը մասնակցությունը իրեն շատ կօգնի նախապատրաստվելու հետագա մրցաշարերին:

tttt

Հետևեք մեզ նաև Telegram-ում