Ութ հայ շախմատիստներ լրացրեցին միջազգային նորմաներ

Երեւանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ինը տուրից հետո Հայաստանի միանգամից ութ շախմատիստներ լրացրել են միջազգային նորմաներ, այս մասին հայտնում է armchess.am-ը:

13-ամյա Հայկ Մարտիրոսյանը լրացրել է գրոսմայստերի, 12-ամյա Շանթ Սարգսյանը, 16-ամյա Մանուել Պետրոսյանը, 17-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Նորայր Թորոսյանը, 20-ամյա Ռոբերտ Աղասարյանը, ինչպես նաեւ Դավիթ Գեւորգյանը եւ Սարգիս Սարգսյանը’ միջազգային վարպետի նորմաներ:

Այսօր կայանում են 10-րդ տուրի պարտիաները, առաջնությունն ավարտվելու է վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում