Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին:

Հայ գրոսմայստերը պարտիայի հենց սկզբից սպիտակ խաղաքարերով իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը եւ 43-րդ քայլին հասել է առավելության:

Նա վաստակել է իր առաջին միավորը: Առաջին տուրում Արոնյանը զիջել էր Վիշվանաթան Անանդին:

Այս պահին ավարտվել է նաեւ Անանդի եւ Վեսելին Թոփալովի հանդիպումը, մրցակիցները խաղացել են ոչ ոքի:

 Հիշեցնենք որ  մեկնարկային տուրում Լևոնը, ով մրցաշարի մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի և գլխավոր ֆավորիտն է, սև խաղաքարերով, ցավոք, զիջել է Վիշվանաթան Անանդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում