Բալթյան երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներրը համակարգող հանձնաժողով կստեղծվի

Ռիգայում մարտի 13-ին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծելու Բալթյան երկրների տեղական հանձնաժողով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանձնաժողովի աշխատանքներն ու իրականացվելիք միջոցառումները համակարգելու է Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում