Արոնյանը ոչ-ոքի խաղաց Տոպալովի հետ. Հավակնորդների մրցաշար

Աշխարհի երկորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում: Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Շախմատիստները կատարեցին 35-րդ քայլ, որի հետո կիսեցին միավորը: Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: Նա պարտվել է Վիշվանաթան Անանդին եւ հաղթել ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովին: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտոր Սվիդլերի հետ: Մարտի 16-ը հանգստյան օր է մրցաշարում:

Հավակնորդների մրցաշարի երրորդ տուրի երկրորդ պարտիայում Դմիտրի Անդրեյկինը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Կարյակինը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները փոխանակեցին 30 քայլ: Անանդը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին: Սվիդլեր-Կրամնիկ զույգի խաղը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում