Յուրգեն Կլոպը տուգանվել է 10 հազար եվրոյով

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տուգանվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերմանական ԶԼՄ-ները գրում են’ գերմական Բունդեսլիգայի հերթական տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղի ընթացքում «ոչ մարզական պահվածքի» համար Կլոպը տունգանվել է 10.000 եվրոյով:

Յուրգեն Կլոպը «Բորուսիա»-ի հետ խաղի ժամանակ իր անհամաձայնությունն է հայտնել մրցավարին, որի պատճառով հեռացվել է խաղադաշտից: Սա առաջին դեպքը չէ, որ գերմանացի մասնագետը հակառակվում է մրցավարների հետ, ինչի պատճառով տուգանվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում