Ռուսներն ուժեղագույններն են, բայց այլ երկրների շախմատիստները ևս սովորել են լավ խաղալ. Լևոն Արոնյան

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կարծիքով, շախմատային աշխարհում հիմա ուժեղագույնների թվում տարբեր երկրների ներկայացուցիչներ կան:

«Չնայած նրան, որ ռուսները համարվում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները, այլ երկրների շախմատիստներն ևս այժմ արդիական են և սովորել են բավականին լավ խաղալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը փոխանցում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Արոնյանն այժմ մասնակցում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: 6 տուրից հետո նա 3,5 միավորով երկրորդն է, իսկ առաջատար Վիշի Անանդն ունի 4 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում