Մեծ սիրով եմ ընդունում մարտահրավերը. Լևոն Արոնյան

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը անդրադարձել է հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի’ Սերգեյ Կարյակինի հետ մրցավեճին:

«Մեծ սիրով եմ ընդունում մարտահրավերը եւ խաղում եմ միայն մրցակցի թույլտվությամբ: Խնդիրն այն է, որ երբ երկար եմ խաղում, ապա հետո չեմ կարողանում ֆուտբոլ խաղալ: Սերգեյը զրկեց ինձ ֆուտբոլից, սակայն ես շատ գոհ եմ, որ այժմ Անանդի հետ գլխավորում եմ մրցաշարային աղյուսակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է Արոնյանը:

Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով գերազանցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում