Հայ-արաբական իրավական խորհուրդը քննադատել է հարձակումը Քեսաբի վրա

Հայ-արաբական իրավական խորհուրդը քննադատել է ահաբեկչական խմբավորումների հարձակումը Քեսաբի շրջանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հայտարարության մեջ նշվել է, որ զինված ահաբեկչական խմբավորումները ուղղակիորեն աջակցություն են ստանում Էրդողանի կառավարությունից: «Ցեղասպանությունը և աքսորը, որոնք օսմանցիներն իրագործել են անցյալում, այժմ իրենց նոր սերուդը շարունակում է իրականացնել Էրդողանի գլխավորությամբ»,- նշվել է հայտարարության մեջ:Հայտարարության մեջ խորհուրդը ողջունել է սիրիական բանակին և զինված ուժերի հերոսական քայլերը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանընեղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների’ Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում