Արոնյանը կիսեց միավորը Սվիդլերի հետ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Պյոտոր Սվդիլերի հետ: Շախմատիստները կարատեցին 33 քայլ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Հիմա Արոնյանն ունի 6 միավոր և կրկին երկրորդ տեղում է: Առաջին տեղում 7 միավորով Անանդն է:Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վլադիմիր Կրամնիկի հետ սպիտակ խաղաքարերով: Մյուս զույգերը կկազմեն’ Վիշի Անանդ- Դմիտրի Անդրեյկին, Շախրիյար Մամեդյարով-Սերգեյ Կարյակին և Վեսելին Տոպալով-Պյոտոր Սվիդլեր: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում