Խաղում էինք ուժեղագույն թիմի հետ. Յուրգեն Կլոպը` «Ռեալ»-ի հետ խաղի մասին

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, իր թիմը պարտվել է աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկին:

«Մենք չէինք պաշտպանվում: Սակայն մենք պետք է հասկանայինք, որ խաղում էինք ուժեղագույն թիմի հետ: Մեզ չէր հերքում միայն հակագրոհների վերջին պահին: Ես չեմ պատրաստվում որևէ բան խոստանալ: Մենք աշխատում էինք գեղեցիկ և արդյունավետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Կլոպի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բորուսիա»-ն 0-3 հաշվով զիջեց «Ռեալ»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ ՄԽիթարյանն ընդգրկված էր մեկնարկային կազմում և փոխարինվեց 64-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում