«Բարսելոնա»-ն ՝ ՖԻՖԱ-ի անարդարության զոհն Է դարձել. Խոսեպ Բարթոմեու

«Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի նախագահի պաշտոնակատար Խոսեպ Բարթոմեուն ասել Է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր ակումբի նկատմամբ անարդար վերաբերմունք Է ցուցաբերում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռոյթերզ գործակալությունը, Բարթոմեուն այսպես Է մեկնաբանել ՖԻՖԱ-ի սպառնալիքը արգելել «Բարսելոնա»-ին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում (ֆուտբոլիստների տեղափոխման համար հատկացված ժամանակաշրջան) որեւէ խաղացող վաճառել կամ գնել, եթե 90 օրվա ընթացքում ակումբը չկարգավորի իր իրավական փոխհարաբերությունները «Բարսելոն»-ի անչափահաս ֆուտբոլիստների հետ:

Ինչպես հայտնի Է, ՖԻՖԱ-ն մի շարք խախտումներ Է հայտնաբերել անչափահաս ֆուտբոլիստների հետ «Բարսելոն»-ի 2009-2013 թվականների պայմանագրերում եւ 450000 շվեյցարական ֆրանկ գումարի պատժել ակումբին’ սպառնալով նաեւ արգելել թիմի մոտակա տրանսֆերները:

«Նման պատժամիջոցներով ՖԻՖԱ-ն ցանկանում Է փոխել մեր ակումբում արդեն 35 տարի գործող սելեկցիոն աշխատանքը: ՖԻՖԱ-ում շատ լավ տեղյակ են, որ մեզ մոտ անչափահաս ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա Է եւ, մասնավորապես, այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսին եւ Անդրես Ինյեստան ոչ մի այլ տեղ չԷին կարող ստանալ այնպիսի կրթություն, ինչպես «Բարսելոնա»-ում»- ասել Է Բարթոմեուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում