ՄԱԿ-ը Քեսաբի բնակիչներին մարդասիրական օգնություն է տրամադրել

ՄԱԿ-ը Լաթաքիայի Քեսաբ գյուղաքաղաքի ավելի քան 1500 ընտանիքների, որոնք ստիպված հեռացել են իրանց բնակավայերից, մարդասիրական օգնություն է տրամադրել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարության մեջ նշվել է, որ 1550 ընտանիքներ գրանցված են գաղթածների ցանկում և օգնություն են ստացել:

Քեսաբ գյուղաքաղաքը, որի բնակիչների մած մասամաբ հայեր են, այժմ հայտնվել է բախման գոտում:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ հաստատվել են Լաթաքիայի ս.Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում