Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Ինչպես  տեղեկանում են  Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում մասնակցում է Լոոյում ապրիլի 7-13-ը անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Մովսիսյանը դարձել էր նաև Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Նրա հետ նույն թիմում ընդգրկված էր նաև Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում