«Բարսելոնա»-ն մտադիր Է բողոքարկել ՖԻՖԱ-ի պատժիչ որոշումը

«Բարսելոնա» ֆուտբոլի ակումբը մտադիր Է բողոքարկել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)-ի որոշումը, որն արգելում է այս թիմին մինչեւ 2015 թվականի ամառը որեւԷ ֆուտբոլիստի վաճառք կամ գնում կատարել: Ինչպես տեղեկակացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոչելով Mundo Deportivo հանդեսը, ապրիլի սկզբին ՖԻՖԱ-ն հայտարարել Էր «Բարսելոնա»-ի նկատմամբ նման պատիժ կիրառելու իր մտադրության մասին, ինչի հիմքն են ծառայել 2009-2013 թվականներին մինչեւ 18 տարեկան խաղացողների հետ ակումբի կողմից կնքված պայմանագրերում հայտնաբերված խախտումները:

ՖԻՖԱ-ն նաեւ 450 000շվեյցարական ֆրանկով տուգանել Էր «Բարսելոնա»-ին’ զգուշացնելով, որ եթե ակումբը երեք ամսվա ընթացքում չկարգավորի նշված խախտումները, ապա նրա նկատմամբ ՖԻՖԱ-ի պատժամիջոցը ուժի մեջ կմտնի:

Կատալոնյան ակումբը ՖԻՖԱ-ի գրասենյակ արդեն ուղարկել Է 100 Էջից բաղկացած ֆաքս, շարադրելով իր տեսակետն այս խնդրի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում