Դամասկոսի հայկական դպրոցները 15 օր փակ կլինեն

Դամասկոսի հայկական դպրոցները 15 օր փակ կլինեն

Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում ապրիլի 15-ին հրթռիակոծության պատճառով հայ կաթողիկե «Ալ Մանար» («Փարոս»), ինչպես նաև այլ դպրոցներ 15 օրով փակվել են: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին խորհրդարանական նիստի ընթացքում դատապարտել է Բաբ Թումայում իրագործված արյունալի արարքը:

Ավելի վաղ Սիրիայի Առողջապահության և կրթության նախարարները, ինչպես նաև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Դամասկոսի Հայ Առաքելական առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաությանը և միությունների այլ պատասխանատուներ այցելել են վիրավորներին՝ անձամբ հետևելով նրանց ապաքինման գործընթացին: Բացի մարդկային վնասներից, հրթիռակոծությունը ծանր վնասներ է հասցրել դպրոցին, մոտակայքում գտնվող բնակարաններին: Կատարվածը Դամասկոսի հայակական բոլոր շրջաններում ահ ու սարսափ է տարածել:

Դամասկոսի Բաբ Թումա և Դուլա թաղամասերում ապրիլի 15-ին՝ առավոտյան 7:45-ին, հրասանդներ և հրթիռներ են ընկել: Դրանցից 2-ը պայթել են «Ալ Մանար» վարժարանում: Ռմբակոծության հետևանքով 9-ամյա ոչ հայ աշակերտ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել են, որոնց մեծամասնությունը աշակերտներ են, ինչպես նաև ուսուչիցներ և դպրոցի այլ աշխատակիցներ: Վիրավորները տեղափոխվել են ֆր? ?նսիական և Դամասկոսի 5 այլ հիվանդանոցներ: Նրանցից 6-ի վիճակը ծանր է: Վիրավորների թվում են 2 հայ աշակերտներ՝ Նարեկ Մարաշլյանը և Հակոբ Խտրլարյանը, և երկու հայ ուսուցիչներ՝ Սիլվա Լուլեճյանը և Ֆրանսուա Տեշօղլանյանը: Դպրոց այցելելու պահին վիրավորվել է նաև Ռուբա Արիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում