Մեծ Բրիտանիայում 12 տարեկան աշակերտուհին մայրիկ է դարձել

Մեծ Բրիտանիայում 12 տարեկան աշակերտուհին մայրիկ է դարձել

12 տարեկան աղջիկը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ մայրը: Նա առողջ բալիկ է ունեցել իր 13 տարեկան ընկերոջից: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ հղում կատարելով Metro-ին:
Հայտնի է, որ աղջիկը հղիացել է 11 տարեկանում: Դա տեղի է ունեցել, երբ նա սկսել է շփվել իր հասակակից հարևանի հետ: Հայտնի է, որ նրանք բնակվում են Լոնդոնի հյուսիսում, սակայն լրատվամիջոցները նրանց անուները գաղտնի են պահում: Համաձայն Մեծ Բրիտանիայի օրենսդրության, նրանք դարձել են երկրի ամենաերիտասարդ ծնողները:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք սիրում են միմիյանց և պատրաստվում են ապագայում ամուսնանալ ու միասին դաստիարակել իրենց երեխային: Ամեն դեպքում երիտասարդ ծնողները սեպտեմբերին պետք է դպրոց վերադառնան, իսկ աղջկա մայրը, ով 27 տարեկան է, պետք է համակերպվի երկրի ամենաերիտասարդ տատիկի կոչմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում