Ուկրաինացի նացիոնալիստները սպառնո՞ւմ են Հայաստանին

Ուկրաինացի նացիոնալիստները սպառնո՞ւմ են Հայաստանին

Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է վերցել ուկրաինական «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի հետ: Վերջինս ուկրաինական ազգայնական-ծայրահեղական ուժերի ներկայացուիչն է, ով հավակնում է նաև իշխանության մեջ տեղ զբաղեցնել:

Ի պատասխան ադրբեջանական կայքի խնդրանքին մեկնաբանաել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձի ժամանակ Ադրբեջանի կողմ և Հայաստանի դեմ քվեարկելը, Յարոշը պատասխաենլ է.

«Մենք երախտապարտ ենք բարեկամական Ադրբեջանին, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվեարկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա «Աջ սեկտորը» կհիշի Ղրիմի վերաբերյալ նրանց դիրքորոշումը: Ընդհանրապես ուկրաինացիները լավ հիշողություն ունեն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում