Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» ընդգրկվել Է Կաննի կինոփառոտոնի մրցութային ծրագրում

Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» ընդգրկվել Է Կաննի կինոփառոտոնի մրցութային ծրագրում

Կաննի կինոփառատոնն ապրիլի 17-ին հայտարարել է իր մրցութային ծրագիրը, որում ընդգրկվել Է Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» ֆիլմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կաննի 67-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառվել է 18 ժապավեն: Դրանց թվում են՝ Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաֆան»-ը, Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին», Ժան Պիեռի եւ Լյուկ Դարդեննովի «Երկու օր, երկու գիշեր»-ը՝ Մարիոն Կոտիյարի գլխավոր դերակատարությամբ, ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ»-ը՝ Ռոբերտ Պատիսոնի դերակատարությամբ, Ժան Լյուկ Գոդարի «Բառեր, մնաք բարով» կինոնկարը, Թոմի Լի Ջոնսի «Տեղացին», Քսավյե Դոլանի «Mommy»-ն եւ այլ ֆիլմեր:

Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 14-ից 25-ը Ֆրանսիայի Լազուրե ծովափին: Մրցույթի ժյուրին կգլխավորի նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը:

Կինոստուգատեսը կբացի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը»՝ Նիկոլ Քիդմանի դերակատարմամբ: Այս տարի փառատոնի հաղորդավարը կլինի ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնը, որը հայտնի Է «Մատրիցա. Վերաբեռնում» եւ «Արքայադուստր դե Մոնպանսիե» ֆիլմերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում