Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը. ցանկում կա 7 հայ

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը. ցանկում կա 7 հայ

Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալող յոթ հայազգի գործարարներ ընկգրկվել են ամերիկյան Forbes ամսագրի’ ռուսաստանյան 200 ամենահարուստ գործարարների 2014 թվականի ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ ամերիկյան հեղինակավոր ամ սագիրն ապրիլի 17-ին հրապարակել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ»-ի 11-րդ վարկանիշային աղյուսակը:

Վարկանիշային աղյուսակում ընդգրկված հայազգի գործարարների շրջանում առաջատարն է «Մագնիտ» առևտրային ցանցի հիմնադիր-համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), ում կարողությունը կազմում է 10.3 մլրդ դոլար: Նա զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականը: Կարապետյանի կարողությունը գնահատվում է 4,3 մլրդ դոլար:

2,6 մլրդ դոլար կարողությամբ’ Forbes-ի ցուցակի 40-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը: «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ»-ի ցուցակում 98-րդ և 99-րդ հորիզոնականներն են զբաղեցնում «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն’ իր 1,1 մլրդ դոլար կարողությամբ և նրա եղբայրը’ «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը: Իսկ «Сколково» բիզնես դպրոցի hիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը 124-րդն է: Վարդանյանի ընդհանուր կարողությունը գնահատվում է 850 մլն դոլար: 133-րդ տեղում է «Wooden Fish Agency» դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանն’ ընդհանուր 750 մլն դոլար գնահատվող կարողությամբ:

Ըստ Forbes-ի վարկանիշային աղյուսակի’ 2014 թ. Ռուսաստանի ամենահուրստ գործարարը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ազգությամբ ուզբեկ Ալիշեր Ուսմանովը: Նրա կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 1 մլրդ դոլարով՝ դառնալով 18,6 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը, ում կարողությունն ավելացել է 1.1 մլրդ դոլարով’ դառնալով 17.6 մլրդ դոլար: Առաջին եռյակը 17.2 մլրդ դոլար ցուցանիշով եզրափակում է Վիկտոր Վեկսելբերգը’ 17,2 մլրդ դոլար կարողոթյամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում